Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ի՞նչ նպատակ է հետապնդում Արցախում Բաբայան Սամվելը

Ի՞նչ նպատակ է հետապնդում Արցախում Բաբայան Սամվելը
31.05.2023 | 10:43

Հասկանալի է, որ վերջինիս նպատակները լուրջ են:

Հասկանալի է նաև, որ նպատակներին հասնելու համար Բաբայան Սամվելին իշխանություն է անհրաժեշտ:

Սակայն, անհասկանալի է նպատակը, որին ցանկանում է հասնել Բաբայան Սամվելն իշխանությունը ստանձնելուց հետո:

Եթե ցանկանում է Արցախի խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, ապա նմանօրինակ ցանկություն պետք էր վաղուց արտահայտել, օրինակ՝ 1998 թ. կամ գոնե 2018-2020 թթ.: Վստահ եմ, որ Բաբայան Սամվելը դրա հնարավորությունն ուներ:

Եթե ցանկանում է Արցախի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա նմանօրինակ տեսլականը երկարատև հեռանկար ունի, իսկ խնդիրն այսրոպեական լուծում է պահանջում:

Հասկանալի պատճառներով խնդրի լուծման դիվանագիտական հնարավորությունը Բաբայան Սամվելի դեպքում իրատեսական չէ:

Բացի դրանից՝ Արցախի խնդիրը վաղուց գերտերությունների հետաքրքրության թիրախում է, իսկ Բաբայան Սամվելը որևէ գերտերության բացահայտ համակրանքը չի վայելում:

Այդ դեպքում, ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել Բաբայան Սամվելն Արցախում բացառապես իշխանություն ստանալուց հետո:

Կարծում եմ՝ նպատակը պարզունակ է:

Ցանկացած դեպքում, Արցախի խնդրի հանգուցալուծումը մոտենում է ավարտին:

Ցանկացած դեպքում, Արցախում հաստատվելու է նոր քաղաքական իրավիճակ, հետևաբար՝ ի հայտ են գալու նոր քաղաքական շահառուներ, ինչը նաև ենթադրում է, որ Արցախում սեփականության վերաբաշխում է սպասվում:

Այսպիսով, Արցախում, քաղաքական ենթադրյալ նոր իրավիճակի շահառուներին անհրաժեշտ են նոր ֆիգուրներ: Եվ, դա տրամաբանական է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5823

Մեկնաբանություններ